ՀԱՀ կուսակցությունների ներկայացուցիչները ուղիղ եթերով բանավեճի ժամանակ բառացիորեն աթոռակռիվ սկսեցին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին`հղում կատարելով տեղական հեռուստաալիքին:
Ինչպես նշվեց, քաղաքական բանավեճի ընթացքում տնտեսական ազատության կուսակցության (EFF) կողմնակիցները սկսեցին աթոռներ նետել մյուս թևի մասնակիցների վրա:
Այս պահին կռվի նանհայտ են: Սակայն, ըստ հեռուստաալիքի, EFF-ի որոշ կողմնակիցներ բղավել են՝ «Սա մեր հողն է»:
Քանի որ մասնակիցներին կարգի հրավիրել չհաջողվեց, ալիքն անցավ այլ նորությունների ցուցադրմանը։








































