Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը հայտարարել է, որ իր ընկերության պատկերանիշը կատվի քթի պատկեր է։ Այս մասին ձեռներեցը գրել է Twitter-ի իր էջում։
Ապրիլի 1-ին օգտատերերից մեկը Մասքին հարց է տվել՝ ընկերության պատկերանիշի և կենդանու քթի նմանության վերաբերյալ։ Գործարարը դրական է պատասխանել նրա մեկնաբանությանը։
Հայտնի չէ՝ արդյոք այդ տեղեկատվությունն ապրիլմեկյան կատակ է, թե ոչ։








































