Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ռուսական կապիտալը պետք է զրկվի Հայաստանում ունեցած մենաշնորհից

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան-Գյումրի երթուղին սպասարկող նոր էլեկտրագնացքով մեկնել է Գյումրի։ Արագընթաց գնացքը Երևանից Գյումրի է հասնում մոտ երկու ժամում, տոմսի արժեքն էլ 2500 դրամ է։ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը այս նոր էլեկտրագնացքի շահագործումը ներկայացնում է որպես դարակազմիկ իրադարձություն, այն դեպքում, երբ դա իր պայմանագրային պարտավորությունների շրջանակում էր, իսկ հարևան Վրաստանն արագընթաց երկաթուղի ունի արդեն մի քանի տարի շարունակ։

Ընդհանրապես, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը դասական ռուսական ընկերություն է, որը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հիմունքներով տնօրինում է մեր երկաթուղին։ Այդ ընկերությունում վերջերս միլիոնավոր դոլարների չարաշահումներ էին հայտնաբերվել, դրանց առթիվ կան հարուցված քրեական գործեր։ Սակայն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն։ Այս ընկերությունն աշխատում է այն կանոններով ու մեթոդներով, ինչ Հայաստանում գործող ռուսական կապիտալով մյուս ընկերությունները։ Եվ դրա պատճառը ոչ միայն բիզնեսի վարման ռուսական «մշակույթն» է, որն իրականում արատավոր մշակույթ է, այլ առաջին հերթին այն իրողությունը, որ ռուսական կապիտալով այդ ընկերությունները Հայաստանում տիրապետում են մենաշնորհների՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Գրեթե նույնպիսի աշխատաոճով է գործում նաև Հայաստանի գազային համակարգում մենաշնորհ ունեցող «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, գրեթե նույն իրավիճակն է ռուսների կողմից կառավարվող Հայաստանի ատոմակայանում։ Բոլոր թվարկված և չթվարկված ընկերությունները նախկին իշխանությունների հանցավոր գործունեության արդյունքում ստացել են Հայաստանում մենաշնորհային կարգավիճակներ և, ըստ էության, պատուհաս են դարել Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների համար։ Մեր քաղաքացիները այլընտրանքի բացակայության պատճառով սպառում են «Գազպրոմ-Արմենիա»-ի մատակարարած կասկածելի որակով ու կալորիականությամբ գազը, մեր քաղաքացիներն այլընտրանքի բացակայության պատճառով օգտվում են միայն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ծառայություններից և այդպես շարունակ։

Հայաստանի նոր իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով հայտարարել է մենաշնորհների դեմ պայքարի նպատակադրման ու քաղաքականության մասին։ Բայց անցած մեկ տարին ցույց է տվել, որ այդ պայքարն ու քաղաքականությունն ավելի կամ պակաս չափով վերաբերում է միայն ներքին մենաշնորհներին։ Հայաստանի իշխանությունը դեռևս որևէ քայլ չի ձեռնարկել օտարերկրյա կապիտալով ընկերությունների՝ Հայաստանում ունեցած մենաշնորհները վերացնելու ուղղությամբ։ Հասկանալի է, որ դա բավական բարդ գործընթաց է, քանի որ այդ մենաշնորհները կարգավորվում են միջպետական պայմանագրերով ու համաձայնագրերով, պարզ է, որ այդ ընկերություններին մենաշնորհներից զրկելը պարունակելու է բավական խրթին իրավական բաղադրիչներ և այլն։ Սակայն չափազանց կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը սկսի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ՝ առաջին հերթին ռուսական մենաշնորհների վերացման հարցը բերելով հանրային-քաղաքական օրակարգ ու լայն քննարկումների դաշտ։ Ընդ որում, այդ քննարկումներին պետք է ներգրավել նաև ու առաջին հերթին ռուսական կողմին, այդ գործընթացը պետք է վարել առանց որևէ թշնամանքի ու հակադրության։ Այսինքն՝ ռուսական ընկերություններին մենաշնորհներից զրկելու գործընթացը որևէ կերպ չպետք է ստվերի կամ վատթարացնի հայ-ռուսական հարաբերութունները։ Այս խնդիրը, իհարկե, առաջին հերթին քաղաքական խնդիր է և առնչվում է նաև Հայաստանի ինքնիշխանությանը։ Մեր տնտեսական անկախության կորուստը, որի մասին խոսվում է շուրջ երկու տասնամյակ, հնարավոր է դարձել առաջին հերթին այն պայմանագրերի պատճառով, որոնք ռուսական ընկերությունների համար սահմանել են մենաշնորհներ։ Նաև դա է եղել այն գինը, որը ոչ լեգիտիմ իշխանությունները վճարել են Հայաստանում իրենց իշխանությունը պահպանելու համար։ Հիմա Հայաստանն ունի աննախադեպ լեգիտիմություն ունեցող իշխանություն, որն ունակ է պաշտպանելու մեր երկրի ինքնիշխանությունը։ Եվ ուրեմն, քանի դեռ առաջին հերթին տնտեսական դաշտում գործում են ռուսական մենաշնորհները, այդ ինքնիշխանությունը չի կարող ամբողջությամբ վերականգնվել։ Այլ տարբերակ Հայաստանի իշխանությունը չունի, հակառակ դեպքում նրա ունեցած լեգիտիմությունը ֆունկցիոնալ նշանակություն չի ունենալու առնվազն հայ-ռուսական հարաբերությունների պարագայում։

Հայաստանում չպետք է լինեն մենաշնորհներ և դա պետք է վերաբերի բոլորին, այդ թվում՝ ռուսական կապիտալի ներկայացուցիչներին։ Հասկանալի է, որ նրանց ունեցած մենաշնորհներից զրկելը տևական ժամանակ ու լրջագույն քաղաքական աշխատանք պահանջող գործընթաց է։ Իսկ դա, կրկնում ենք, պետք է սկսել առաջին հերթին Հայաստանի տնտեսության բացարձակ ապամոնոպոլացման հարցը հանրային-քաղաքական օրակարգ բերելով։ Հայաստանն այլևս այլ որակի պետություն է և նրանում չպետք է գործեն այնպիսի ընկերություններ, որոնք այդպես գործելու իրավունքը ստացել են նախկին իշխանությունների հետ ամենատարբեր գործարքների արդյունքում։ Այլևս այդ ընկերությունները պետք է գործեն նոր Հայաստանի կանոններով, որոնց գաղափարաբանությունն ու տրամաբանությունը առաջին հերթին ազատ ու առողջ մրցակցությունն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում