Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ դատարանի վրա քաղաքական ճնշում այս պահին չկա։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր, այս պահին Սահմանադրական դատարանի վրա քաղաքական ճնշման նշույլ անգամ գոյություն չունի։ Վստահեցնում եմ 100 տոկոսով՝ նման բան գոյություն չունի», – ճեպազրույցում հայտարարեց Թովմասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե քննության ընթացքում գտնվող քրեական գործով ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը ճնշման փորձ կատարե՞լ է, ի՞նչ է այժմ արվում նման դեպքերից խուսափելու համար։







































