Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (միայն կցորդիչով բեռնատարների համար) և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Դիլիջանի (միայն կցորդիչով բեռնատարների համար) և Սպիտակի ոլորանները:
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-Զանգեր հատվածում ձյուն է տեղում: «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է, իսկ Գորիս քաղաքում՝ մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:






































