ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մարգարիտա Ազարյանն ազատվել է վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից։
Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Մարգարիտ Ազարյանին ազատել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից»:
Նշենք, որ Մարգարիտա Ազարյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է:









































