Կարծում եմ՝ պետք է դրվի բանակի արդիականացման խնդիրը, մշտական ուժեղացման՝ թե կադրային համալրման, թե սպառազինության, թե պաշտպանական դոկտրինի շրջանակներում նրա ուժն ավելացնելու առումով, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Այս պահին առայժմ առճակատման անհրաժեշտություն չեմ տեսնում, գնում է բանակցային գործընթաց, հարաբերական խաղաղ պայմաններ են։ Այս խաղաղությունը պետք է օգտագործել Արցախի և Հայաստանի զինուժն ավելացնելու, ամրապնդելու համար», – ասաց նա։








































