Դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը հետ չի մնում նորաձև թրենդներից և անձնական օրինակով ցույց է տվել, թե ինչպես է ճիշտ կրել կանաչ կոստյումը։
Դերասանուհին լուսանկարվել է հայտնի «Փառքի արահետ»-ում՝ լայն ոճային տաբատով և կապտականաչ երանգի ասիմետրիկ պիջակով։
Վառ տեսքը Ջուլիան համադրել է վարդագույն ակնոցով և սև կոշիկներով։ Իսկ աստղի լանջաբացվածքը զարդարել է ոսկեգույն մանյակը։











































