Qantas ավիաընկերության ուղևորուհին մահացել է թռիչքի ընթացքում, հաղորդում է News.com.au-ն:
34-ամյա կինը մահացել է Airbus A380-800 ինքնաթիռում՝ Լոս Անջելես-Մելբուռն չվերթի ժամանակ: Նշվում է, որ բժիշկները և անձնակազմը փորձել են փրկել ավստրալուհուն, բայց ապարդյուն: Ոստիկանությունը սպասում է դիահերձման արդյունքներին՝ մահվան պատճառը բացահայտելու համար:
Ավիաընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել անձնակազմին՝ աջակցության համար:
Airbus A380-ը համարվում է աշխարհի խոշորագույն ուղևորատար ինքնաթիռը: Օդանավը կարող է տեղափոխել 555 ուղևոր՝ ստանդարտ երեք դասանի կոնֆիգուրացիայով՝ առաջին, բիզնես և էկոնոմ և մինչև 853 մարդ՝ միայն էկոնոմ դասով:









































