Եթե պերային թատրոնը վերջին 1-1,5 տարվա ընթացքում հասել է տեսանելի հաջողությունների, ինչո՞ւ ենք մենք խեղդում այդ ղեկավարին (Կոնստանտին Օրբելյանին-խմբ)՝ պատճառ բռնելով օրենքը կամ հայերեն չիմանալը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց բեմադիչ, դերասան Վիգեն Ստեփանյանը՝ հավելելով, որ կարելի է ամեն պատճառ էլ հորինել:
«Մի անգրագիտությունը մեկի հետեւից են անում: Նազենի Ղարիբյանն իր եսը գերադասում է բոլոր ստեղծված բոլոր իրավիճակներին: Կուզենա՝ սրան կհանի, նրան կնշանակի: Խաղուպա՞ր է սա: Չ՞է որ մարդիկ այսքան տարի փորձ ու գիտելիք են կուտակել:









































