ՀԱԿ-ից Արարատ Մկրտչյանը մեզ հետ զրույցում չհամաձայնեց, թե վերջին հանրահավաքը աչքի ընկավ սակավամարդությամբ, և հասարակության մեջ տրամադրությունների անկում է արձանագրվում:
«Ընդհակառակը՝ ես հակառակ ընկալումն ունեմ: Նախ՝ սակավաթիվ չէր: Ճիշտն ասած, դա էական խնդիր էլ չեմ համարում: Ես նույն հարթակում կանգնած եմ եղել և սակավաթվություն ինձ համար ես չեմ տեսել: Դա մեկ: Իսկ անկումային տրամադրություններ ընդհանրապես չեմ զգացել: Ավելի շատ իմ համաքաղաքացիների, համերկրացիների հետ զրույցում ես մեծ վերելք եմ տեսնում տրամադրության և դրական գնահատական Կոնգրեսի կողմից իրականացվող քայլերին»,- ավելացրեց Արարատ Մկրտչյանը:








































