Իտալիայի փոխվարչապետ և ՆԳ նախարար Մատեո Սալվինին համարում է, որ բռնություն գործողներին պետք է պատժել քիմիական ամորձատման միջոցով։
«Ոչ մի հանդուրժողականություն որդերի նկատմամբ, ովքեր Կատանիայում զբոսաշրջիկ կնոջ են բռնաբարել։ Քիմիական ամորձատում»,-հայտարարել է նա։
Այդպիսով նա մեկնաբվանել է անցած շաբաթ Սիցիլիա կղզում 19-ամյա ամերիկուհու խմբակային բռնաբարությունը։
3 հանցագործներին ձերբակալել հաջողվել է այն բանից հետո, երբ հաջորդ օրը նրանցից մեկը զանգահարել է տուժածին և տեսագրութամբ շանտաժի ենթարկելով՝ առաջարկել ևս մեկ անգամ հանդիպել։ Տվյալ պահին 3 կասկածյալները կալանավորված են։







































