Friday, 03 07 2026
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ

Վարչապետի խորհրդանշական սինքրոնը Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացնելով կառավարության 2018-ի ծրագրի իրականացման հաշվետվությունը, միաժամանակ հայտարարեց նաև մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հաստատվածության մասին: Փաշինյանն իհարկե նշեց, որ հանդիպումը չունի կոնկրետ օրակարգ, ինչն այլ կերպ նշանակում է, որ մասնակից կողմերից յուրաքանչյուրը փորձելու է առաջ տանել իր օրակարգը և քննարկումները լինելու են այդ հարաբերակցությամբ: Այդ իմաստով հատկանշական է, որ Վիեննայի հանդիպման հաստատված լինելու մասին Հայաստանի վարչապետը հայտարարում է կառավարության գործունեության ծրագրի հաշվետվությանը զուգահեռ, դրա ընթացքում, թեկուզ պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս, որը ուղիղ առնչություն չուներ ծրագրի հաշվետվության հետ:

Տնտեսական վիճակի, հեռանկարների և փիլիսոփայության մասին ելույթի և Վիեննայի հանդիպման հաստատման այդ սինքրոն դրվագը խորհրդանշական է: Բանն այն է, որ Հայաստանի կառավարության գործունեությունն ու ծրագրի իրականացման արդյունավետությունն ուղիղ առնչություն ունեն արցախյան գործընթացի հետ, թե այսպես ասած բանակցային, թե ընդհանրապես Արցախի հարցի հետ: Որովհետև կառավարության գործունեության ծրագրի արդյունքը պետք է լինի Հայաստանի տնտեսական կարողությունների ընդլայնումը, միաժամանակ նաև դրա շարունակվող, ինստիտուցիոնալ գեներացիայի կարողությունների ձևավորումը, երբ աճը կլինի շարունակական:

Խոսքը տվյալ դեպքում տնտեսական այն ռեֆորմների մասին է, որոնք բացի շատ կոնկրետ չափելի ցուցանիշների կարճաժամկետ կամ միջնաժամկետ ապահովման էֆեկտից կամ նպատակից զատ, պարունակում են նաև երկարաժամկետ իմաստ՝ արդեն ինստիտուցիոնալ մեխանիզմի տրամաբանությամբ: Այդ մեխանիզմներն են գործնականում ցանկացած պետության տնտեսության կարևորագույն հատկանիշներից մեկը, լրջագույն ցուցիչ ներդրողների համար, որոնք դրանց կայացածութան միջոցով չափում են երկրում ներդրումային հեռանկարները արդեն քաղաքական գործընթացներից և մրցակցությունից անկախ, այն հանգամանքից անկախ, թե ով կլինի կոնկրետ կառավարություն ձևավորողը, որ քաղաքական ուժը կլինի իշխող: Սա իհարկե լրջագույն նշանակություն ունի տնտեսական քաղաքականության տեսանկյունից, ի վերջո դա կախված է կառավարող ուժի գաղափարախոսությունից, որակներից, պատկերացումներից:

Սակայն, միևնույն ժամանակ, կայացած և կայուն տնտեսական դաշտերն աչքի են ընկնում նաև նրանով, որ ունեն որոշակի հիմնասյուններ, որոնք այլևս անկախ են քաղաքական մրցակցության արդյունքից: Խոսքը հենց մրցակցության, ոչ թե ֆորսմաժորային որևէ փոփոխության մասին է, ի վերջո այստեղ կանխատեսելիության հարցը վերանում է բոլոր դեպքերում: Իսկ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո պետք է անցում կատարի քաղաքական մրցակցությամբ զարգացման տրամաբանություն և այստեղ էական է, թե տնտեսական ռեֆորմները բացի չափելի արդյունքից՝ մրցակցության տրամաբանության մեջ, որպեսզի ներկայումս կառավարող ուժին բերի առավելություն մրցակիցների նկատմամբ, պետք է պարունակեն նաև ռազմավարական արդյունք՝ ձևավորվող ինստիտուցիոնալ հիմքերի տեսքով, որոնք տնտեսական աճը խորքային առումով կառկախեն քաղաքական մրցակցությունից և մրցակցությունն ազդեցություն կունենա լոկ աճի տոկոսների առումով:

Սա է կանխատեսելի և նաև հնարավորինս ինքնաբավ, արտաքին շոկային էֆեկտներին դիմադրունակ տնտեսության կարևոր հիմքը, որն էլ իր հերթին բնականաբար առանցքային նշանակություն ունի հենց արցախյան հարցի առումով: Այստեղ Հայաստանի երկարաժամկետ դիմադրունակության ու մրցունակության հիմքը հենց այդպիսի տնտեսությունն է, բացի իհարկե քաղաքական հայեցակարգերի և գաղափարների բաղադրիչից: Իսկ Հայաստանին արցախյան խնդրում պետք է պատրաստվել երկարաժամկետ մրցակցության, այդ թվում կարճ ժամկետում որևէ տհաճ անակնկալներ թույլ չտալու համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում