Երգչուհի Ռիհաննան ակնարկել է միլիարդատեր Հասան Ջամիլի հետ նշանադրության և հղիության մասին, հաղորդում է Buzzfeed-ը:
Փոփ-աստղը «լայքել է» երկրպագուներից մեկի հրապարակած ձայնագրությունը: Երգչուհուն դուր եկած տեսանյութում հեռուստահաղորդավար Մորգան Ստյուարտը խոսել է Ռիհաննայի և միլիարդատեր Հասան Ջամիլի հարաբերությունների մասին:

Ստյուարտը նշել է, որ մոտ ապագայում նա հստակ տեսնում է Ռիհաննայի և Ջամիլի նշանադրությունը և նրանց համատեղ երեխային: Ստյուարտի կարծիքով, Ռիհաննան կարող է մայրանալ երկու տարվա ընթացքում:

Երկրպագուները նկատել են Ռիհաննայի «լայքը» և այժմ թեժ բանավիճում են, թե կհասցնի նա նոր ալբոմ թողարկել՝ նախքան ամուսնանալն ու մայր դառնալը:
Այս տարի, ավելի վաղ, Ռիհաննան նշել է 31-ամյակը:








































