Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները:
Այժմ շարունակվում է ԵԱՏՄ երկրների՝ մի կողմից և ԻԻՀ-ի միջև՝ մյուս կողմից ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկումը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը իր ելույթում հայտարարեց, որ մեր արտահանումը 3 անգամ զիջում է ներմուծմանը Իրանից. «Այս համաձայնագիրը շատ էական է ընդլայնման առումով. այն հնարավորություն կտա արտահանել մեր ապրանքները դեպի ԻԻՀ»:
Սա կունենա ոչ միայն զուտ տնտեսական նշանակություն, այլև քաղաքական:
Պատգամավորի խոսքով՝ ոչ մի խոշորագույն իրանական ընկերության մասնաճյուղ Հայաստանում գոյություն չունի, ոչ էլ Իրանում կա հայկականը: «Ռիսկեր կան, բայց ձեռքբերումներն ավելի շատ կլինեն»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:







































