Henley & Partners ընկերությունը մարտի 26-ին ներկայացրել է անձնագրերի վիճակագրությունը, որը ցույց է տալիս, թե որքան ազատ կարող են աշխարհով տեղաշարժվել տարբեր երկրների քաղաքացիները:
«Ամենահզոր» անձնագրերից են ասիականները. Սինգապուրի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել 189 երկիր: Գերմանիայի քաղաքացիները հնարավորություն ունեն ազատ այցելելու 188 երկիր:

Ֆինլանդիան կիսում է երրորդ տեղը Դանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի հետ. այս երկրների քաղաքացիները կարող են ազատ շրջագայել աշխարհի 187 երկրներով:
Տեղաշարժման ամենաքիչ ազատությունն ունեն Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիները: Առանց վիզայի նրանք կարող են մուտք գործել միայն 30 երկիր:
Վրաստանը 49-րդ տեղում է՝ 114 երկիր, Ադրբեջանը՝ 73 տեղում ՝ 67 երկիր, Հայստանը՝ 78-րդ տեղում՝ 62 երկիր։










































