Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է ԵԱՏՄ երկրների՝ մի կողմից և ԻԻՀ-ի միջև՝ մյուս կողմից ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Դիմելով տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը հարցրեց. «Արդյոք ամբողջովին գնահատվա՞ծ են ռիսկերը մեր գյուղատնտեսական ոլորտի հետ կապված: Խնդիր ենք ունենալու. երեք տարին այն ժամանակն է, որ կարող ենք ուղղակի կորցնել ոլորտը»:
Նրա խոսքով՝ հակադեմպինգային գործիքների հարցում ևս պետք է զգուշություն դրսևորել:
Մանրամասները՝ տեսանյութում:









































