Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված Գովազդի մասին օրենքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:
«Ամոթալի է անհատական աշխատանքի առքուվաճառքը և դրա գովազդի խրախուսումը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ հիշեցնելով, թե հայ ժողովուրդը ինչ արժեքների կրողն է:
Նա կոչ արեց կողմ քվեարկել այս նախագծին, որովհետև սա նպաստելու է կրթական համակարգի և մեր տեղական բուհերի որակի բարձրացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































