Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված Գովազդի մասին օրենքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց. «Այս գործունեությունը կարող է օգտագործել գովազդային այլ միջոցներ և մեթոդներ ևս, ինչը կարող է լինել անվերահսկելի: Ինչպե՞ս եք վերահսկելու դաշտը»:
Նա հետաքրքրվեց նաև, թե ինչ իմաստ ունի քննարկելու այս օրենքի նախագիծը, եթե նպատակ կա ընդհանրապես արգելելու այս կազմակերպությունների գործունեությունը. «Լավ, կազմակերպությունների գործունեությունն արգելեցինք, բա անհատների՞ն ինչպես ենք վերահսկելու»:
Պատգամավորի խոսքով՝ հակապլագիատ քաղաքականությանն ուղղված ջանքերը կարելի է ուղղել բուհերում կրթության նկատմամբ ուսանողների մոտիվացիան բարձրացնելու, կրթության որակը բարձրացնելու վրա:
Մանրամասները՝ տեսանյութում:








































