Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովը հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նշեց. «Առաջարկվում է կենսաթոշակային համակարգում ներառել նոր ինստիտուտ, նոր տերմին՝ դա նվազագույն կենսաթոշակի չափն է. սահմանվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 25.500 դրամ, ինչը կբացառի ծայրահեղ աղքատության գիծը»:
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կվերաբերի 18 հազար կենսաթոշակառուի. «Օրենքին կտրվի հետադարձ ուժ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































