Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Զոհրաբ Մնացականյանը գաղտնի այցելել է Մոսկվա. Ինչ են թաքցնում հասարակությունից. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Եվ այսպես, կարծես թե հստակեցվում է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպման վայրն ու ժամանակը՝ Վիեննա, 29-ը մարտի։ Թե ինչ հարցեր են քննարկվելու այդ հանդիպման ժամանակ, և ինչի շուրջ են բանակցելու կողմերը, չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ այդպիսի հանդիպում նախապատրաստվում է առնվազն ԱԳՆ ղեկավարների մակարդակով։

Օրեր առաջ տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույց, որի բովանդակության մասին ոչինչ չէր ասվում։

Պարզվում է, սակայն, որ հեռախոսազրույցից բացի՝ տեղի է ունեցել նաև Մնացականյանի այցը Մոսկվա, որի մասին տեղեկությունը թաքցվում է հանրությունից։ Ըստ «168 Ժամի» հավաստի աղբյուրների՝ Մնացականյանի այցը տեղի է ունեցել մարտի 21-22-ն ընկած ժամանակահատվածում։

«168 Ժամը» այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով հարցում ուղարկեց ՀՀ Արտաքին գործերի նախարարություն՝ պարզաբանում խնդրելով այն մասին, թե Զոհրաբ Մնացականյանը մարտի 21-22-ն ընկած ժամանակահատվածում ի՞նչ նպատակով է բացակայել երկրից։ Մենք խնդրել էինք պարզաբանել՝ գործուղմա՞ն է եղել, թե՞ ոչ, ի՞նչ հանդիպումներ է ունեցել Զ. Մնացականյանը, և ինչո՞ւ այդ մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածվել։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան՝ գրել է. «Ի պատասխան հարցման՝ նշեմ, որ մարտի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գտնվել է Երևանում, մարտի 22-ին բացակայել է Երևանից: Այս իմաստով հաղորդագրություն չի տարածվել, քանի որ հրապարակման անհրաժեշտություն չի եղել»։

Այս պատասխանը, ըստ էության, հաստատում է մեր տեղեկությունը, որ Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին գտնվել է Մոսկվայում։ Ի դեպ, ինքնաթիռում նրան ուղեկցել է ԱԳՆ աշխատակից, ով նախարարի հետ մեկնել է բիզնես դասով։

Այսպիսով, նախարարը մեկօրյա այց է ունեցել Մոսկվա, որտեղից վերադարձել է մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։ Ենթադրվում է, որ տեղի է ունեցել Լավրով-Մնացականյան հանդիպում՝ վերոնշյալ Ալիև-Փաշինյան հանդիպման նախաշեմին։ Ուրեմն ի՞նչ է նշանակում ԱԳՆ պատասխանը, թե «նախարարի՝ երկրից բացակայելու իմաստով հաղորդագրություն չի տարածվել, քանի որ հրապարակման անհրաժեշտություն չի եղել»։

Եթե նախարարը գործուղման է, ապա նա գործուղման է մեկնել պետական բյուջեի հաշվին, հետևաբար՝ հարկատուներս իրավունք ունենք իմանալ, թե ո՞ւր և ի՞նչ նպատակով է մեկնել նախարարը։ Իսկ եթե գործուղման չի եղել և աշխատանքային օրով երկրից մեկնել է, նշանակում է՝ իր հաշվին արձակուրդ պետք է վերցրած լիներ։

Արձանագրենք, որ ԱԳՆ պատասխանն ավելի քան զարմանալի, եթե չասենք՝ տարօրինակ է, քանզի երկրից նախարարի բացակայելն այն դեպքում, երբ գործուղման մասին վարչապետի հրաման չկա, որովհետև Կառավարության կայքում այդ մասին որևէ հաղորդագրություն չկա, սովորական երևույթ չէ։ Այս պատասխանն ավելի շատ նոր հարցեր է առաջացնում, քան տալիս է նախկին հարցերի պատասխանը։

Օրենքի խախտմա՞մբ է նախարարը բացակայել երկրից, թե՞ այնուամենայնիվ, գործուղման է մեկնել Մոսկվա՝ իր պաշտոնակցի հետ հանդիպելու և Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելու համար։ Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, թե հատկապես ի՞նչ հարց կամ հարցեր են քննարկվել Մոսկվայում, որոնք թաքցնելու անհրաժեշտություն է առաջացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում