Կանադայի ԱԳՆ-ն հրաժարվել է ճանաչել Գոլանի բարձունքներն Իսրայելի մշտապես վերահսկելու իրավունքը։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։
«Միջազգային իրավունքին համապատասխան՝ Կանադան չի ճանաչում Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի մշտական վերահսկողությունը։ Կանադայի վաղեմի դիրքորոշումն անփոփոխ է մնում»,-ասվում է հայտարարությունում։
Դրա հետ մեկտեղ նախարարությունում նշել են, որ «Կանադան Իսրայելի վաղեմի բարեկամն է», և կանադական կողմն աջակցում է հարևանների հետ խաղաղությամբ և անվտանգությամբ ապրելու Իսրայելի մղումները։