Thursday, 23 07 2026
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից

ԿԽՄԿ-ն ցանկանում է երկարաձգել ՀՀ ԱԻՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մարտի 25-ին ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քլեյ Մեյթրոնին:

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակն էր քննարկել համատեղ կյանքի կոչված ծրագրերը և հետագա համագործակցության ուղիները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության դերակատարությունը և երկու կառույցների միջև համագործակցությունը՝ որպես քաղաքակրթական բարձր արժեքների պահպանմանն ուղղված կարևոր և անհրաժեշտ գործունեություն:

Երկկողմ համագործակցության համատեքստում ԱԻ նախարարն ընդգծեց ԿԽՄԿ-ի և ԱԻՆ-ի միջև իրականացված ծրագիրը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակությանը կատարված ծավալուն աշխատանքի և զգալի ջանքերի ներդրման համար:

Ֆելիքս Ցոլակյանը առաջարկեց չսահմանափակվել նախորդ տարիներին կատարված աշխատանքով և առաջարկեց ապահովել ծրագրերի շարունակականություն, փոխգործակցության ակտիվացում և խորացում:

Նախարարը Քլեյ Մեյթրոնին տեղեկացրեց, որ պատրաստվում է օրենքի նախագիծ, որը կսահմանի թե ինչ է աղետը, կհստակեցնի պետական գերատեսչությունների հասցեական պարտականությունները, կսահմանի համապատասխան պաշտոնյաների պատասխանատվությունը:

Նախատեսվում է նաև քաղպաշտպանությունն առանձնացնել Փրկարար ծառայությունից: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ նմանօրինակ օրենսդրական կարգավորումների հարցում Հայաստանը կօգտվի Կարմիր խաչի օրինակելի փորձից:

Քլեյ Մեյթրոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, ցանկություն հայտնեց երկարաձգել ԱԻՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը և խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով:

ԿԽՄԿ պատվիրակության հայաստանյան գրասենյակի ղեկավարը Ֆելիքս Ցոլակյանին նվիրեց մարդու իրավունքների Ժնեևյան կոնվենցիայի հայերեն թարգմանությունը և առաջարկեց ԿԽՄԿ փորձի փոխանակում՝ օրենսդրության բարելավման, մարդու հիմնարար ազատությունների ապահովման հարցերում:

Քլեյ Մեյթրոնը նաև իր երախտագիտությունը հայտնեց ԱԻՆ-ին երկրաշարժի ժամանակ մարդու ապահով վարքագիծ դրսևորելու հարցում ուսուցողական գործընթացին աջակցելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում