Ուրուգվայցի հայտնի երգչուհի Նատալյա Օրեյրոն «Երեկոյան Ուրգանտ» շոուի հյուրն է եղել և եթերում ցուցադրել է իր մեջքին արված դաջվածքը, որում ներկայացված են երգչուհու համերգային շրջագայության քաղաքները: Այդ քաղաքների մեջ կա նաև Երևանը:
Ուրգանտի հարցին, թե հյուրախաղերի ընթացքում չի՞ կարոտի երգչուհին իր ամուսնուն, Նատալյան պատասխանել է, որ ամուսինը Հայաստան է ժամանելու:

«Երբ ես Հայաստանում լինեմ, իմ ամուսինն էլ կգա»,- ասել է երգչուհին:







































