ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ Վրաստանն անպայման դաշինքի անդամ կդառնա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սթոլտենբերգը հավելել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի «հատուկ գործընկերն է»: Նա հիշեցրել է 2008-ի Բուխարեստի գագաթաժողովի որոշումը և շեշտել, որ երկիրը դաշինքի անդամ կդառնա, սակայն առանց կոնկրետ ժամկետ նշելու:
«Ընթացիկ համատեղ զորավարժությունները հաստատում են, որ մենք շատ ամուր համագործակցություն ունենք»,- շարունակել է Սթոլտենբերգը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները: