Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 24-ին ասել է, որ երկրի իշխանությունները կարող են փոխել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, որպեսզի այնտեղ կարողանան անվճար մուտք գործել։ Այս մասին նա ասել է TGRT թուրքական հեռուստաալիքի հետ հարցարզույցի ժամանակ։
«Մարտի 31-ին ընտրություններից հետո Սուրբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից կարող է մզկիթի վերածվել։ Այժմ բոլոր դավանանքների պատկանող զբոսաշրջիկները կարող են անվճար Կապույտ մզկիթ մուտք գործել, որը հարևանությամբ է գտնվում։ Սուրբ Սոֆիայի հետ ևս կարելի է նման կերպ վարվել»-ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Թուրքիայի քաղաքացիները կկարողանան անվճար Սուրբ Սոֆիայի տաճար այցելել։
Տվյալ պահին թանգարան մուտքն արժե 60 թուրքական լիրա (10 դոլար)։ Մարտի 18-ին Էրդողանը հայտարարել է, որ չի աջակցում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու գաղափարին, քանի որ դա կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։










































