Պարզվել է, որ Մեգան Մարքլը միակը չէ, որի հետ վերջերս Քեյթ Միդլթոնի հարաբերությունները լարվել են: Բրիտանական մամուլի հաղորդմամբ, Քեմբրիջի դքսուհին լրջորեն վիճել է իր լավագույն ընկերուհիներից մեկի՝ 35-ամյա Ռոուզ Հանբերիի, ազնվական ծագմամբ նախկին մոդելի, իսկ այժմ 58-ամյա Դեվիդ Ռոքսեվեջի, մարկիզ Չամլիի կնոջ հետ:
Քեյթը և Ուիլյամը, որոնց Նորֆոլք կոմսությունում գտնվող Անմեր Հոլ կալվածքը գտնվում է Ռոուզի և Դեվիդի առանձնատան հարևանությամբ, մի ժամանակ շատ մտերիմ են եղել: Միևնույն ժամանակ Ռոուզի տատիկը եղել է Եղիսաբեթ II թագուհու և արքայազն Ֆիլիպի հարսանիքի հարսնաքույրերից մեկը:
Խոսակցություններ կան նաև, որ Քեյթին հանդիպելուց առաջ երիտասարդ արքայազն Ուիլյամը Ռոուզի բազմաթիվ երկրպագուներից մեկն է եղել:

Քեյթի և Ռոուզի վիճաբանության ստույգ պատճառը հայտնի չէ: Սակայն, ըստ որոշ տվյալների, նախկին մոդելը փորձել է մթագնել արքայազնի կնոջը և Նորֆոլքի բարձրաշխարհիկ հասարակության գլխավոր աստղը դառնալ և Քեյթն, ի վերջո, հոգնել է իրեն պարտադրված մրցակցությունից:

Ինչպես գրում է The Sun-ը, արքայազն Ուիլյամը փորձել է հաշտեցնել տիկնանց, բայց ոչինչ չի ստացվել: Քեյթն ամուսնուց պահանջել է, որ Ռուոզն ու Դեվիդը հանվեն իրենց մտերիմ ընկերների շրջապատից:











































