ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին կստորագրի Գոլանի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ փաստաթուղթը, հաղորդում է Reuters-ը:
Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը:
Նրա խոսքերով, հրամանագիրը կստրոգրվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Սպիտակ տուն այցի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն ժամանել է Միացյալ Նահանգներ՝ Գոլանի համար Թրամփին շնորհակալություն հայտնելու նպատակով:
Գոլանի բարձունքները վիճելի տարածք է Մերձավոր Արևելքում, որի մեծ մասը վերահսկվում է Իսրայելի, իսկ արևելյան մասը՝ Սիրիայի կողմից: Երկու երկրները Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի անբաժանելի մասը:







































