Wednesday, 24 06 2026
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Փաշինյանի ֆունդամենտալ մոլորությունը. ՔՊ-ն պետք է հստակեցնի իր գաղափարական դոկտրինը

Ներկայումս նպաստավոր պայմաններ են ստեղծվել կուսակցական համակարգի կայացման համար: Ընդհանրապես կուսակցությունները պետության և հանրույթի կարևորագույն բաղադրիչներն են: Առանց դրանց գոյության պարզապես հնարավոր չէ որակյալ ու արդյունավետ քաղաքական-հասարակական միջավայր ձևավորել: Թերևս այս երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի ամենամեծ դժբախտություններից մեկը կուսակցական համակարգի չգոյությունն է: Բոլոր այն կառույցները, որոնք այսքան ժամանակ ներկայացել են որպես կուսակցություն, իրականում արհեստական գոյացություններ են եղել՝ մեկ անձի հեղինակության և ռեսուրսների շուրջ ձևավորված ու առանց ներքին ժողովրդավարության (փոքրիկ բացառությունները չհաշված):

Քաղաքական կազմակերպությունները կա՛մ կառուցվել են փողի վրա, կա՛մ էլ իրենց թշվառ գոյությունը պահպանել են զուտ մարգինալ ֆանատիզմի սկզբունքով: Այս և այլ պատճառներով Հայաստանում մեկ գիշերվա ընթացքում կուսակցություններ են ոչնչացվել և ստեղծվել նորերը: Վերցնենք ԲՀԿ-ն: Ենթադրենք՝ ինչ-որ մի օր Գագիկ Ծառուկյանի փողերը վերջանում են, այդ դեպքում ի՞նչ կլինի այդ քաղաքական ուժի հետ: Վստահ եմ, կուսակցությունից կմնա միայն դրա հիշողությունն ու փոշին: Այսպիսի օրինակները բազմաթիվ են: Փաստորեն շուրջ բոլորն անգաղափար ու անսկզբունք միջավայր է ձևավորվել: Լպրծուն պրագմատիզմը ողողել է ողջ դաշտը: Սա, իհարկե, անթույլատրելի է:

Ասվածի համատեքստում չափազանց հետաքրքրական է, թե ինչ ճակատագրի է արժանանալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը բոլորովին վերջերս է ստանձնել իշխանության ղեկն ու դեռևս կայացման շրջափուլի մեջ է: ՔՊ-ի չկայացվածությունը դրսևորվեց հատկապես վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Դժվարություններ առաջացան ռեյտինգային համակարգի պատճառով, քանի որ կուսակցությունը չուներ տարածքային կենսունակ կառույցներ: Ձևախեղված պատկերացումներից ելնելով՝ կուսակցությունների գործունեությունը մենք միշտ պայմանավորել ենք մայրաքաղաքում ներկայացվածության հանգամանքով, ինչը մոլորություն է: Քաղաքական ուժի կայացվածության առաջնային չափորոշիչը մարզային կառույցներն են: Օրինակ՝ ՔՊ-ի Շիրակի կառույցը իր կազմակերպվածությամբ ու զորեղությամբ չպետք է զիջի Երևանի գրասենյակին: Այս և տարատեսակ այլ խնդիրներից ելնելով՝ կուսակցությունը, փաստորեն, մարզերում ռեյտինգային լուրջ թեկնածուներ չուներ, իսկ հաղթանակն էլ պայմանավորվեց Նիկոլ Փաշինյանի ազդեցությամբ ու հեղինակությամբ:

Վերադառնալով ՔՊ-ի հիմնախնդրին՝ դնենք հետևյալ հարցադրումը. արդյո՞ք իշխանության գտնվելու հանգամանքը նպաստելու է, որ կուսակցությունը ողողվի տարասեռ ու տարաբնույթ զանգվածներով, թե՞ կուսակցության ղեկավարները մարդկանց անդամագրելու են սկզբունքներով ու համոզմունքներով: Խնդիրն այս չի սահմանափակվում միայն Հայաստանով և նրա քաղաքական համակարգի առանձնահատկություններով: Սա իրականում տարածաշրջանային հիմնախնդիր է, և հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր երկրներն էլ այս կամ այն կերպ առերեսվում են դրա հետ:

Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինը ժամանակին շատ զավեշտալի միտք է արտահայտել. «Какую организацию ни создай, всё равно КПСС получается»:

Խորհրդային միության փլուզումից հետո պարզ դարձավ, որ միլիոնավոր կոմունիստներից իսկապես կոմունիստ են միայն մի քանի հազարը: Հայաստանի պես փոքր երկրներում ընդամենը մի քանի տասնյակը: Իսկ ՀՀՇ-ի պարտությունից հետո էլ լիբերալները դարձան ազգային պահպանողական, այն է՝ ՀՀԿ-ական, իսկ հիմա՞: Ի՞նչ անել, որ ՔՊ-ն նույնպես չդառնա Կոմունիստական կուսակցություն, այսինքն` արհեստական գոյացության չվերածվի՝ լցված անգաղափար ու անսկզբունք տարրերով:

Եվ խոսքը միայն ՔՊ-ի մասին չէ, այլ բոլոր քաղաքական ուժերի: Խնդիրը մի փոքր դժվարանում է այն իմաստով, որ արհեստական խոչընդոտներ է առաջացնում հենց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս մերժում է «-իզմ»-երը՝ նշելով, թե դրանց ժամանակաշրջանը անցել է: Հիմա նա հաղթող է, կողքին էլ միլիոնավոր մարդիկ կան, նրան սիրում են ու նույնիսկ պաշտում: Բայց ինչ-որ մի օր հնարավոր է և նա պարտվի, պարտվի հանուն գաղափարի, և այդ դեպքում ովքե՞ր են լինելու այն գաղափարակից ընկերները, որոնք վարչապետի հետ միասին պետք է պարտվեն: Իհարկե, պարտվողներ կգտնվեն, բայց Փաշինյանի անձի նկատմամբ ունեցած ֆանատիկ համակրանքից ելնելով, իսկ հանուն գաղափարի՞: Օրինակ` ես չէի ուզենա մոլեռանդ ֆանատիկների հետ միասին պարտվել: Հստակ արձանագրենք. առանց կոնկրետ գաղափարական պատկանելիության կուսակցություն և առհասարակ որևէ քաղաքական կազմակերպություն երկար գոյություն ունենալ չի կարող: Առաջին իսկ դժվարության դեպքում այն կազմաքանդվելու է:

Կուսակցությունների կայացումը չափազանց կարևոր գործընթաց է, որը նպաստավոր պայմաններ կստեղծի հանրությանը ճգնաժամից դուրս բերելու համար: Խոսքը ապաքաղաքական ճգնաժամի մասին է, որը հանգեցրել է գաղափարական ամորֆության ու ունայնության: Մարդիկ սոցիալական ու քաղաքական նախընտրությունների փոխարեն հայտնվում են փրկիչների տենդագին որոնումների մեջ, քաղաքական գործիչների մեջ ֆավորիտներ են գտնում արտաքին հմայքի, պոպուլիզմի, բարեգործության և չգողանալու հանգամանքներով պայմանավորված: Այս արատավոր պրակտիկային ինչ-որ մի օր պետք է վերջ տրվի, և ստեղծված իրավիճակը կարող է լուրջ ազդակ հանդիսանալ դրա մեկնարկի համար:

Կառավարությունն ու ՔՊ-ն պետք է հստակ ուրվագծեն իրենց գաղափարական դոկտրինն ու առհասարակ պատկանելիությունը, քանի որ հանրությունը վերջապես պետք է հասկանա, թե ինչ ճակատագրի են արժանանալու հանքերն ու ռազմավարական ձեռնարկությունները, հանրային տրանսպորտը, կրթությունը, առողջապահությունը և մնացյալ ոլորտները: Հենց այս պարագայում է ի հայտ գալիս «-իզմ»-երի անհրաժեշտությունը: Գաղափարախոսությունները ինքնանպատակներ չեն, դրանք խնդիրների կարգավորման համալիր ճանապարհային քարտեզներ են՝ փիլիսոփայական ու հասարակագիտական կոնցեպտների ամուր հիմքերի վրա խարսխված: Ոչ ոք չի պահանջում, որ վարչապետն ու նրա քաղաքական թիմը դառնան այս կամ այն գաղափարախոսության մոլեռանդ հետևորդները: Մարդիկ ընդամենը գործունեության, ճանապարհային քարտեզի, աշխարհայացքի ու գաղափարների հստակեցում են ակնկալում:

Եթե Ալեքսանդր Գերցենը տեսներ Հայկական հեղափոխությունը, ապա վերստին կսկսեր հավատալ հեղափոխության գաղափարին և նրա հիասթափված հոգին կլցվեր խանդավառությամբ: Ինչպես գիտենք՝ այդ մեծ մտածողը, որից հավասարապես ազդվել են և՛ լիբերալները, և՛ ձախերը, այլևս չէր ուզում մարդկային արյուն տեսնել: Նա հոգնել էր դիակների վրա բարձրացող հեղափոխական այն բյուրոկրատներից, որոնք անմիջապես ուրանում էին հեղափոխությունն ու մարդեղությունը:

Գերցենի երազանքը կյանքի կոչվեց Երևանի փողոցներում: Բայց եթե նա լսեր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը գաղափարախոսությունների մասին, ապա հաստատապես տարակուսանքի մեջ կընկներ: Սա չափազանց լուրջ հարց է: Չկա այնպիսի մի լուրջ փիլիսոփա կամ էլ հասարակագետ, որը կարող է պնդել և հիմնավորել, թե «-իզմ»-երի ժամանակաշրջանն անցել է: Նիկոլ Փաշինյանը պետք է վերանայի իր այս չհիմնավորված մոլորությունն ու պետության, ինչպես նաև հանրույթի զարգացման գաղափարական առանձնահատկությունների վերաբերյալ առավել հիմնավոր տեսակետներ ներկայացնի:

Եթե նա շեշտը չդնի գաղափարների վրա, ապա ոչ միայն կառավարության քաղաքականությունն է տեղափոխվելու անսկզբունքայնության տիրույթ, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ փոխակերպվելու է Կոմունիստական կուսակցության:

Չի կարելի առավոտյան լինել սոցիալիստ, կեսօրին՝ լիբերալ, իսկ երեկոյան էլ՝ ազգայնական: Մոտեցումն այս ցանկացած իշխանության կարող է փոխակերպել հիբրիդային հրեշի, որը որոշումներ է կայացնում պահի թելադրանքով ու անհրաժեշտությամբ, առանց ծրագրի ու ճանապարհային քարտեզի:

Ինչ-որ մի օր Փաշինյանը արթնանալու է քնից ու զարմանքով հայտնաբերելու, որ ինքը մենակ է, կողքին ոչ ոք չկա: Բանից պարզվելու է, որ երբեմնի նվիրյալ թիմակիցները միացել են մեկ այլ ավելի ազդեցիկ քաղաքական ուժի, քանի որ անսկզբունք էին ու անգաղափար, քանի որ չունեին «-իզմ»-երով ուրվագծված կոնկրետ աշխարհայացք: Ինչպես կոմունիստ ՀՀՇ-ականները, ՀՀՇ-ական Հանրապետականները և ՀՀԿ-ական հեղափոխականները:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում