Բուլղարիայի արդարադատության նախարար Ցեցկա Ցաչևան հրաժարական է տվել։ Պատճառը ԶԼՄ-ների հրապարակումներն են նրան և իշխող «Գերբ» կուսակցության երեք այլ անդամներին պատկանող էլիտար առանձնատների մասին, որոնց գները շուկայականից ցածր են եղել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ցաչևան կտրականապես հերքել է իր՝ օրենք խախտելու փաստը՝ հակակոռուպցիոն հանձնաժողով է դիմել և խնդրելով հետաքննել պայմանները, որոնցով ինքը Սոֆիայում անցած տարի անշարժ գույք է ձեռք բերել։
Երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը շաբաթ նախարարի հետ հանդիպելուց հետո ընդունել է նրա հրաժարականը։







































