Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է 104-ամյա թոշակառու կնոջը՝ տեղեկացնում է TGH-ը։
Ծերերի խնամքի տանը բնակվող նախկին քարտուղարուհին աշխատակիցներին պատմել է, որ երբեք խնդիր չի ունեցել օրենքի հետ և հենց այդ պատճառով էլ երազում է ձերբակալության մասին։
Կնոջ երազանքը կատարել է տեղի ոստիկանությունը։ Ոստիկանները նրան ձեռնաշղթաներ են հագցրել և զբոսանքի տարել ծառայողական ավտոմեքենայով։








































