Էլլի անունով կատուն, որն ապրում է Գերմանիայի Ռաուենբերգ քաղաքում, տառապում է կենդանիների շատ հազվադեպ հիվանդությամբ, ինչի պատճառով նրա մազերիգույը սևից սպիտակի է փոխվել՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Նրա տիրուհի Նիկոլ Բեմը նկատել է, որ տարիքի հետ կատուն ավելի ու ավելի է սպիտակում։ Այդպիսով պարզվել է, որ կենդանու հիվանդությունը կապված է պիգմենտացիայի խախտման հետ։ Դա հանգեցնում է մելանինի անհետացմանը մաշկի որոշ հատվածներում։
Բարեբախտաբար, հիվանդությունը բացի արտաքին տեսքից այլ կերպ չի ազդել կենդանու վրա։ Կատվի տիրուհին Instagram-ումկատվի հաշիվն է վարում, որն ունի 15 հազար հետևորդ։











































