Խոսելով Հարկային օրենսգրքի նախատեսվող փոփոխությունների մասին՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ասել է, որ տնտեսագետների այն հաշվարկները, թե օրենսգրքում փոփոխությունները բազում թերություններ ունեն և ճիշտ չեն հաշվարկվել, ընդամենը տնտեսագիտական կանխատեսումներ են և ուրիշ ոչինչ:
«Մենք պետք է համարձակ քայլեր անենք՝ անկախ նրանից` իշխանությո՞ւն ենք, թե՞ ընդդիմություն»,-ասել է Բագրատյանը՝ շեշտելով, թե հնարավոր չէ տնտեսական ճշգրիտ հաշվարկներ անել:










































