South China Morning Post-ը հրապարակել է Չինաստանի Չենչժոու քաղաքի 51-ամյա բնակչուհու պատմությունը, որ որոշել է ինքնաբուժմամբ զբաղվել և կաթիլային ճանապարհով մրգահյութ ներարկել իր օրգանիզմ։ Կինը 20-ից ավելի պտուղների հյութերի խառնուրդ է ներարկել իրեն՝ համոզված լինելով, որ դա շատ օգտակար է օրգանիզմի համար:
Գործողությունից անմիջապես հետո նրա մարմնի ջերմությունը բարձրացել է, ինքնազգացողությունը՝ վատացել։ Նրա ամուսինը անմիջապես հիվանդանոց է տեղափոխել նրան։ Կնոջը իսկույն տեղավորել են վերակենդանացման բաժնում։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մրգահյութի ներերակային ներարկումը առաջացրել է լյարդի, երիկամների և սրտի գործառույթների խանգարում։ Բժիշկներին մեծ դժվարությամբ է հաջողվել փրկել կնոջ կյանքը։









































