Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Մարզպետն իր ազգականներին ուղարկել էր դպրոց, որ հարց լուծեր. Ավշարի դպրոցում այսօր ևս դասադուլ է

Արարատի մարզի Ավշար համայնքի միջնակարգ դպրոցում այսօր ևս դասադուլ է։ Աշակերտները դասի չեն գնացել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ավշարի դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը։ Նա ասաց, որ նորանշանակ տնօրենն էլ դպրոց չի եկել, ասել է, որ դեռ մտածում է՝ գա՞լ դպրոց, թե՞ ոչ։ Դպրոցում միայն ուսուցիչներն ու աշակերտների ծնողներն են, ովքեր շարունակում են պահանջել նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը. նա Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ազգականն է։

Նշենք, որ շաբաթ օրը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում էր, բնակիչները վարչապետի մոտ ևս բարձրացրին խնդիրը։ Ներկա էր նաև մարզպետ Գարիկ Սարգսյանը, որը վարչապետի ներկայությամբ խոստովանեց, որ նոր տնօրենն իր մորաքրոջ հարսն է, և նշեց, որ խնդիրը լուծվելու է օրինականության սահմաններում։ Վարչապետն էլ խոստացավ ուսումնասիրել խնդիրը։

«Վարչապետի այցից հետո էլ ոչ մի բան չի փոխվել։ Հակառակը՝ այսօր առավոտյան մարզպետի բարեկամներն ու ազգականները ցուցադրական իրենց երեխաներին բերել էին դպրոց։ Հետո տեսան, որ դասապրոցես չկա, ոնց ցուցադրական եկել էին, այնպես էլ գնացել են։ Մարզպետն իր ազգականներին ուղարկել էր դպրոց, որ հարց լուծեր, բայց չստացվեց։ Նրանցից բացի՝ ոչ մի երեխա այսօր դպրոց չի եկել։ Դպրոցում միայն ուսուցիչներն են ու ծնողները։ Նրանք իրեց որոշումը չեն փոխում։ Սպասում են հարցի լուծման»,- ասաց տիկին Սիմոնյանը։

Իսկ հարցի լուծումը, մեր զրուցակցի խոսքով, միանշանակ տնօրենի հրաժարականն է։ «Քանի դեռ նա հրաժարական չի տվել, դասադուլը կշարունակվի։ Մենք հույս ունեինք, որ շաբաթ օրը վարչապետի մոտ հարցը բարձրացնելուց հետո խնդիրը լուծում կստանա։ Դրա համար էլ գիտեինք, որ այսօր որոշիչ օր է։ Բայց խնդիրը լուծում չստացավ, դրա համար էլ մենք շարունակում ենք պայքարը։ Ես զարմանում եմ՝ մի՞թե մարզպետի համար այդքան սկզբունքային է, որ Ավշարի դպրոցի տնօրենն իր ազգականը լինի։ Նա 1000-ից ավելի քվե է ստացել Ավշարից, բայց այսօր բացարձակ չի արձագանքում ավշարցիների պահանջին, չի լսում նրանց ձայնը։ Մենք չենք ուզում խնդիրը քաղաքականացնել, բայց իրենք ամեն կերպ քաղաքական հարցը բերում են դպրոց»,- ընդգծեց փոխտնօրենը։

Նշենք, որ աշակերտներն ու ուսուցիչները չեն ցանկանում նոր տնօրենի հետ աշխատել, քանի որ նա արհամարհում է ուսուցիչներին ու աշակերտներին, կոպտում, վիրավորում է նրանց, բացի այդ, բողոքավորների խոսքով, մի քանի օրվա պաշտոնավարման ընթացքում փորձել է ազատել փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին։ Մինչդեռ ծնողների և ուսուցիչների խոսքով՝ Գայանե Մարտիրոսյանը դպրոցի լավագույն ուսուցիչն ու ուսմասվարն է։ Տնօրենը ոչ մի պատճառ չունի նրան աշխատանքից ազատելու պահանջ ներկայացնել, այն էլ պատճառաբանությամբ, թե պետք է իր ընկերուհուն՝ Աստղիկ Հարությունյանին, բերի դպրոց՝ որպես փոխտնօրեն։

«Մարզպետը երևի որոշել է կաթվածահար անել դպրոցի աշխատանքը։ Բայց մենք կպայքարենք այնքան, մինչև արդյունքի հասնենք, որից հետո դասացուցակում, դասաժամերում փոփոխություններ անելով՝ մենք կլրացնենք բաց թողնված դասերը»,- եզրափակեց փոխտնօրենը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում