Ամերիկացի նախկին կոնգրեսական Բետո Օ’Ռուրքը հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին, փոխանցում է KTSM-ը։
Նշվում է, որ պաշտոնական հայտարարությունը կարվի մարտի 14-ի առավոտյան, սակայն KTSM-ի հաղորդագրությունում նա հաստատել է ընտրություններին մասնակցելու մտադրությունը։
Օ’Ռուրքը մտադիր է առաջադրվել ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից։









































