Այսօր՝ մարտի 13-ին, կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը՝ օրենքի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի այդ մաքսային տարածքներում տեղակայված և մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը ձեռք բերված այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի տարածք ներմուծել մինչև 2019թ. մայիսի 1-ը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ նախագծի փոփոխությունը թյուրըմբռնման տեղիք է տալու. «Ձեռք բերված և վճարված մեքենաները փոքր-ինչ տարբեր են»:
Նրա խոսքով՝ հիմնավորումները նախորդ օրենքի հետ կապված շատ թույլ էին. «Արդյոք այս արգելքը դնելու հիմնավորումների մեջ խորամուխ եղե՞լ եք և արդյոք տիրապետո՞ւմ եք վիճակագրությանը, թե որքան վթարներ են տեղի ունենում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների պատճառով»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































