«Առաջին լրատվականն» այսօր այցելեց Armenia Marriott, որտեղ, ըստ տարածված հաղորդագրության, պետք է անցկացվեր աշխարհասփյուռ հայ մասոնների համաժողովը։ Մեր նկարահանող խումբը շրջեց հյուրանոցի հանդիսությունների բոլոր սրահներում, սակայն համաժողովի չհանդիպեց։
Հյուրանոցի հանդիսություններով զբաղվող աշխատակիցները հաստատեցին այն տեղեկությունը, որ գոյություն ունեցել է նախօրոք պայմանավորվածություն համաժողովի իրականացման համար, սակայն համաժողովի օրը հետաձգվել է մինչև երկուշաբթի՝ հուլիսի 4-ը։







































