Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին կարող է դատարանի առջև կանգնել՝ որպես երկրի բարձրագույն վերահսկիչ մարմիններից մեկում կոռուպցիոն գործի շրջանակում կասկածյալ։ Այս մասին հաղորդում է Agi գործակալությունը։
Նշվում է, որ Բեռլուսկոնիին կասկածյալների շարքում ներառել է Հռոմի դատախազությունը, որը կասկածելի է համարել Իտալիայի պետխորհրդի վճիռը, որը զբաղվում է կառավարման ոլորտում օրինականության պահպանմամբ։
2016-ի մարտին պետխորհուրդը չեղարկել է դատարանի վճիռն այն մասին, որ նախկին վարչապետը պետք է փոխանցի Mediolanum բանկի՝ իրեն պատկանող 9․99 տոկոս բաժնետոմսերը՝ շուրջ 1 մլն եվրոյի։ Դատախազությունը կարծում է, որ վճիռը կարող է կոռուպցիոն լինել։







































