Այսօր Սպիտակ տանը տեղի է ունեցել աշխատանքի և զբաղվածության նախարարության խորհրդի նիստը, որին մասնակցել է Թիմ Կուկը: Նա խոսել է Apple-ի կրթական նախաձեռնությունների մասին:
Կուկը ներկայացրել է Everyone Can Code հարթակի հաջողությունները և այն կրթական ոլորտում ներդնելու ծրագրերը: Թրամփը նրան դիմելիս, կարծես թե, մոռացել է անունը. «Ինձ դուր են գալիս Թիմի նման մարդիկ: Դուք քո կարողություններն ամբողջովին ներդնում ես երկրի համար: Մենք իսկապես գնահատում ենք դա, Թիմ Էփլ»:

Սկզբում ներկաները կարծել են, թե Թրամփը պարզապես սխալվել է և ուզում է շարունակել Apple-ի վերաբերյալ առաջարկը, բայց ոչ: Նա Կուկին Էփլ է անվանել և շարունակել խոսքը:







































