Monday, 29 06 2026
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը

Փաշինյանի կարևոր ուղերձները Բրյուսելում՝ ուղղված նաև Մոսկվային․ ծիսակարգը չխախտվեց

Մարտի 3-ին մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բելգիայի Թագավորություն։ Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանն արդեն երկրորդ անգամ է այցելում Եվրամիության մայրաքաղաք Բրյուսել։ Վարչապետը եղել է Եվրոպական խորհրդարանում, ելույթ ունեցել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ նաև պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին։ Այցի երկրորդ օրը Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Եվրամիության կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

CEPA-ի կենսագործումը հսկայական նշանակություն ունի

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցած իր ելույթի, ինչպես նաև հանձնաժողովի անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում Հայաստանի վարչապետը մի քանի կարևոր ուղերձներ է հղել՝ կապված Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների, նախաձեռնված ներքին բարեփոխումների, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և 2017 թ. նոյեմբերին երկու կողմերի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (Comprehensive and Enhanced Partnership Agreement, CEPA) վավերացման ու կիրարկման, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի հետ։ Ավելի ուշ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ո՞րն է իր ամենակարևոր ուղերձը Եվրամիությանը՝ վարչապետ Փաշինյանն ասել է, որ շատ կարևոր է իսկապես և ամբողջությամբ աջակցել բարեփոխումների օրակարգին Հայաստանում։ Այս իմաստով Փաշինյանը բարձր է գնահատում Եվրամիության տեխնիկական և ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և հույս ունի, որ կկարողանանք համաձայնություն ձեռք բերել CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ։ Եվ Հայաստանն իհարկե պատրաստ է լիարժեքորեն կյանքի կոչել ԵՄ-ի հետ ստորագրված այս համաձայնագիրը։ Ու քանի որ տարբեր ոլորտներում բարեփոխումների քաղաքականության իրականացման ընթացքում Փաշինյանի գլխավորած կառավարությունը առերեսվում է մի շարք խոչընդոտների, այս իմաստով CEPA-ի կենսագործումը «հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողությունների համար»:

Չարժե ակնկալել հիմնախնդրի շուտափույթ լուծում

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին՝ Փաշինյանը նախ և առաջ կարևորել է Եվրամիության կառուցողական և հավասարակշռված մոտեցումը հակամարտության կարգավորմանը։

«Մեր կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը: Այս լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ: Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որևէ այլընտրանք անկախությանը: Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար և երկարատև լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան»,- ասել է Փաշինյանը՝ ավելացնելով իր հայտնի մոտեցումը բանակցություններին Արցախի իշխանությունների մասնակցության մասին։

Պատասխանելով հանձնաժողովի անդամներից մեկի հարցին՝ Փաշինյանը կրկնել է Գերմանիայի կանցլեր Ա․ Մերկելի հետ հանդիպմանն իր կողմից արված այն շեշտադրումը, որ ինքը նախորդ տարվա սեպտեմբերին հանդես է եկել աննախադեպ հայտարարությամբ առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ Արցախի ժողովրդի և թե՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և հույս ուներ, որ նմանատիպ հայտարարություն կհնչի նաև Բաքվից, սակայն, ցավոք, այդ հույսերը չարդարացան։ Ընդհակառակը, Ադրբեջանը, Հայաստանի վարչապետի խոսքերով, շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ազգաբնակչության շահերը: Սրանից մեր երկրի ղեկավարը մի եզրակացություն է անում, որ այս պայմաններում դժվար է ակնկալել հիմնախնդրի շուտափույթ լուծում։

Ռուսաստանի դեմ դավադրություն չկա

Մամուլի ուշադրությանն արժանացավ հատկապես Փաշինյանի մեկնաբանությունը Հայաստանի արտաքին քաղաքական երկու կարևոր ուղղությունների՝ Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության հետ մեր հարաբերությունների մասին։ Նույն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը շատ կարևոր է Հայաստանի համար։ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են մնալ ռազմավարական գործընկերներ, և հակասություններ չկան ու չեն կարող լինել Ռուսաստանի և Եվրամիության հետ մեր հարաբերություններում։

«Ես կարևոր եմ համարում ընդգծել, որ Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրություն, ճիշտ այնպես, ինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբ` Ռուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Ուղերձ եվրոպական երկու ազդեցիկ խմբերի

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Փաշինյանի այս վերջին ուղերձն ուղղված էր Եվրամիության բոլոր ազդեցիկ գործիչներին, որոնց կարելի է երկու խմբի բաժանել։ Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նրանց մի մասը շահագրգռված է, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները նաև հանգեցնեն Ռուսաստանի հետ հարաբերությունների խորության նվազեցմանը․ այդպիսի ակնկալիքներ որոշ եվրոպական քաղաքական շրջանակներում կան։ Իսկ երկրորդ մասը ցանկանում է հակառակը, որպեսզի արևելյան հարևանների հետ հարաբերությունները չբերեն Ռուսաստանի հարաբերությունների սրմանը։

«Տարբեր քաղաքական շրջանակներ Եվրոպայում տարբեր կարծիքներ և մոտեցումներ ունեն այս հարցին։ Եվ Հայաստանի դիրքորոշումն այս առումով հստակեցնելը, թերևս, շատ կարևոր է մեր իշխանությունների համար, որպեսզի լինեն ընկալելի և կանխատեսելի գործընկերներ ԵՄ-ի համար։ Այդպիսի գործընկերների հետ ծրագրեր մշակելը և նրանց հետ ծրագրեր կապելն ավելի արդյունավետ է լինում՝ և՛ հարաբերությունների պրակտիկ կիրառման, և՛ կապերի ամրապնդման առումով», – մեկնաբանեց Բ․ Նավասարդյանը։

Ինտենսիվության պակասի փոխհատուցում

Իսկ ընդհանուր առմամբ, վարչապետ Փաշինյանի երկրորդ բրյուսելյան այցը կարևոր է առաջին հերթին բարձր մակարդակով Հայաստան-Եվրամիություն շփումների ակտիվացման և այս հարաբերություններին զարգացման նոր ազդակներ հաղորդելու առումով։ Բորիս Նավասարդյանը հիշեցրեց, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր կառավարության ուշադրությունը կենտրոնացած էր հիմնականում ներքին խնդիրների և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա, և դրանից տուժեցին նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, որոնց զարգացման տեմպերը զգալիորեն նվազեցին։

«Այս այցը ես առաջին հերթին կգնահատեի որպես փոխհատուցում այդ ինտենսիվության պակասի, քանի որ որքան էլ հարաբերությունները պաշտոնական են և միջպետական մակարդակով են տեղի ունենում, այնուամենայնիվ, անձնական ծանոթությունները, շփումները նույնպես շատ կարևոր են։ Եվ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հայտնի իրադարձությունները եվրոպական քաղաքական շրջանակներում բավական ուժեղացրին հետաքրքրությունը Հայաստանի և մեր երկրում կարևորագույն գործող անձանց նկատմամբ։ Եվ այդ հանդիպումները, ելույթները տարբեր ատյաններում իրոք շատ կարևոր են Հայաստան-Եվրամիություն ապագա հարաբերությունների համար»։

Աջակցության երեք ուղղություն

Հայաստանյան զարգացումների հետ կապված որոշ հարցեր անորոշ են մեր եվրոպացի գործընկերների համար, և այդ հարցերի պատասխանները, մեկնաբանությունները առաջին դեմքի կողմից նպաստում են իրար հասկանալու, իրար ըմբռնելու գործընթացին, մանավանդ որ Եվրամիությունում ևս այս տարի սպասվում են լուրջ փոփոխություններ․ «Որոշ ժամանակ մենք կտեսնենք պասիվություն եվրոպական կառույցներում, և մինչև այդ ժամանակահատվածի սկիզբն անհրաժեշտ էր այս այցելությունն իրականացնել և որոշակի բովանդակության մասին խոսել այնտեղ։ Դա նաև կարևոր է Եվրամիության կողմից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից»։

Բ․ Նավասարդյանն այդ աջակցությունը բաժանում է երեք մասերի։ Առաջին մասն այն է, ինչ նախատեսված է երկկողմ շրջանակային համաձայնագրով։ Երկրորդն այն քաղաքական աջակցությունն է, որն ի լրումն CEPA-ով նախատեսված աջակցության՝ կարող էր և մասամբ արդեն հատկացվում է ԵՄ-ի կողմից։ Եվ երրորդը հեռանկարային աջակցությունն է, որը կարող է ավելի ինտենսիվ սկսել 2021 թվականից, բայց այդ ուղղությամբ այսօրվանից պետք է աշխատել՝ ինչպես քաղաքական ելույթներով, այնպես էլ կոնկրետ առաջարկություններ, ծրագրեր մշակելով և ԵՄ-ին ներկայացնելով։

«Հուսով եմ, որ վարչապետի այցելությունը սկիզբ կդնի բոլոր այս երեք ուղղություններով ավելի ինտենսիվ աշխատանքի, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի զարգացման համար հիմնական աջակցությունը կարող է գալ միայն ԵՄ-ից, և այդ հնարավորությունն օգտագործելը շատ կարևոր է»,- ավելացրեց մեր զրուցակիցը։

https://armlur.am/wp-content/uploads/2017/06/vadim-dubnov.jpg

Չխախտեց ծիսակարգը

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը, որ ո՛չ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մերձեցումն է դավադրություն Ռուսաստանի դեմ, ո՛չ էլ հայ-ռուսական հարաբերություններում դավադրություն կա ԵՄ-ի նկատմամբ, ուղերձ է թե՛ ռուսական և թե՛ եվրոպական կողմերին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբանը նշեց․ «Կարծում եմ՝ ֆորմալ տեսանկյունից այն ուղղված էր թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Եվ, իհարկե, այդ հայտարարությունն արվել է նաև ներքին սպառման, ներքին լսարանի համար, որը շունչը պահած կարդում է Քոչարյանի վերջին հարցազրույցը։ Մյուս կողմից, այստեղ կան էական և ոճային հանգամանքներ, որոնք, ըստ էության, շարունակում են հին քաղաքական ավանդույթը, բայց որոշակիորեն ինտենսիվացնում է այն։ Փաշինյանն առայժմ բաց չի թողել արևմտյան և նույնիսկ եվրաատլանտյան ուղղությամբ հարաբերությունների ակտիվացման ոչ մի հնարավորություն, բայց խաղի կանոնների համաձայն՝ չի խախտում ծիսակարգն ու զուգահեռաբար հայտարարություններ է հնչեցնում Արևելքի հետ ռազմավարական եղբայրության մասին, ինչը պրակտիկ առումով ավելի շատ իմաստ չունի, քան Սարգսյանի ժամանակներում էր։ Միակ տարբերությունն այն է, որ այժմ նա ստիպված է հաշվի առնել Մոսկվայում իր հանդեպ չարակամորեն տրամադրված մեծ թվով անձանց, որոնք Երևանում Փաշինյանի քաղաքական հակառակորդների հետ միասին սպասում են սահմանված կանոնների ցանկացած խախտման»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում