Օրերս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հարցազրույցում նշել էր, որ Հոկտեմբերի 27-ի գործով 120 վկա չի հարցաքննվել, գործը պետք է վերաբացվի։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով գործի հնարավոր վերաբացմանը, նշեց, որ Հոկտեմբերի 27-ի մասով կա որոշում քրեական գործը կարճելու մասին, որը մտել է ուժի մեջ և երկար ժամանակ է անցել․ գործը վերաբացելու համար անհրաժեշտ են իրավական հիմքեր։
«Եթե այդ իրավական հիմքերը ինքն ունի, կարող է դիմում գրել գլխավոր դատախազին, գլխավոր դատախազը այդ իրավական հիմքերի առկայության դեպքում նոր երևան եկած հանգամանքով կարող է ոչ թե գործը վերաբացել, այլ վերացնել այդ որոշումը»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ չես կարող քրեական հետապնդում դադարեցնես, հետո նորից քրեական հետապնդում հայտարարես, քանի որ այստեղ անձի պաշտպանվածության հարցն է։







































