Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագիծը ուսանողների վարձերի տարաժամկետման մասին է: Դիմելով նախագծի հեղինակ Տիգրան Ուրիխանյանին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հետաքրքրվեց, թե արդյոք բուհերի ղեկավարների տեսակետներին տեղեկացե՞լ են. «Միգուցե նախագիծը ուժի մեջ մտնի սեպտեմբերի 1-ից, որպեսզի բուհերի ղեկավարները կարողանան հասցնել իրենց աշխատտանքները»:
Ի պատասխան՝ Տիգրան Ուրիխանյանը հիշեց «Կնքահայրի» հեղինակ Մարիո Պյուզոյին. ««Երբ խոսքը ընտանիքի պատվի մասին է, փողի մասին խոսակցությունները տեղին չեն»: Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես պատվի և արժանապատվության հարց է՝ թող մի փոքր էլ թղթաբանական լրացուցիչ ծավալներ ունենան»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































