Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ Է համարում Եվրոպայի անվտանգության խորհրդի ստեղծումը, որում կընդգրկվի նաեւ Մեծ Բրիտանիան: Այս մասին նախագահը գրել է մարտի 5-ին հրապարակված հոդվածում, հաղորդում է France-Presse-ը։
Այդ խորհուրդը «Եվրամիության հավաքական որոշումներ կնախապատրաստի պաշտպանության ոլորտում»: Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ խորհրդի գործունեությունը պետք Է հենվի «պաշտպանության եւ անվտանգության մասին պայմանագրի» վրա, որում կսահմանվեն ԵՄ-ի երկրների պարտականությունները՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության եվրոպական դաշնակիցների հետ կապերի հաշվառմամբ:
Այդ պարտավորությունները միտված կլինեն ռազմական ծախսերի ավելացմանը, պայմանագրը նաեւ դրույթ կներառի պաշտպանության բնագավառում փոխադարձ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, եթե այս կամ այն երկիրը ենթարկվի հարձակման։









































