ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «իսլամական պետություն» զինված խմբավորման զինյալների լիակատար ոչնչացումը «մի քանի օրվա» գործ է: Այս մասին նա ասել է պահպանողական քաղաքական գործիչների ու ակտիվիստների կոնֆերանսում ելույթի ժամանակ, հաղորդում է CNN-ը:
Թրամփը հավաստիացրել է, որ «այսօր կամ վաղը ԻՊ-ի զինյալները 100%-ով պարտվելու են»:
Նրա խոսքերով, գեներալները նրան ասել են, որ այդ խնդրի լուծման համար 2 տարի կպահանջվի, բայց նա կարծում է, որ դա չափազանց երկար է:

Ինչպես հաղորդվել է, Միացյալ Նահանգները գնահատել են Սիրիայում ԻՊ-ի զինյալների թիվը: Ըստ պենտագոնի, ահաբեկչական խմբավորման 1500 զինյալների վերահսկողության տակ է գտնվում 52 քառակուսի կիլոմետր տարածք:
2018-ի դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբերման մասին: Ամերիկացի առաջնորդն այս որոշումը բացատրել է ԻՊ-ի ահաբեկիչների նկատմամբ վերջնական հաղթանակով:









































