90-ականների կուլտուային սուպերմոդել՝ 48-ամյա Նաոմի Քեմփբլը հերթական անգամ հայտնվել է հասարակության մեջ՝ այս անգամ CR Fashion Book-ի երեկույթին, որը կազմակերպվել է Փարիզում Ռումինիայի դեսպանատանը՝ ի պատիվ Կարին Ռոյթֆելդի: Այս մասին հաղորդում է Vogue-ը:
Երեկույթի ընթացքում նա լուսանկարվել է դեսպանատան գրադարանում՝ կեցվածք ընդունելով գրքերի դարակաշարերի աստիճաններին կուտյուրային պլիսե թևերով հագուստով՝ հոլանդացի դիզայներ Iris van Herpen-ի գարնանային հավաքածուից: Սուպերմոդելն իր վառ կերպարը համալրել է մազերի կարե-կեղծամով և մուգ կարմիր երանգներով գիշերային դիմահարդարմամբ:
Հարկ է նշել, որ սա մոդելի այս տարվա երկրորդ քննարկվող հայտնությունն է: Vanity Fair հոլիվուդյան երեկույթին նրա կերպարը դարձավ իսկական սկանդալ:










































