«Այսօր մի փոքր այլ հոգեվիճակով ենք եկել Մարտի 1-ի ոգեկոչմանը, որովհետև գոնե հիմա արդեն կա հարուցված քրեական գործ: Տարիներ շարունակ պայքարել ենք ապացույցների բազայի ստեծման համար, որն այսօր ՀՔԾ-ի հենքն է»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված «Ազատության երթի» մասնակից, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:- Երևանի սրտում տեղի է ունեցել ամենասարսափելի ու ամենազավեշտալի ոճիրը, երբ մարդուն գնդակահարել են քաղաքական ըմբոստության, ընտրությունների կեղծման դեմ բողոքի ձայն բարձրացնելու համար:
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունը հետևողական գտնվեց, և Մարտի 1-ի ոգեկոչման նախաշեմին արդեն գործն ուղարկվել է դատարան, ինչը նշանակում է, որ շուտով դատաքննություն կլինի»:
«Իրավական գնահատականը միակ երաշխիքն է, որ որևէ իշխանության մտքով չանցնի սեփական քաղաքացուն գնդակահարել»,- ընդգծեց քաղաքագետը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































