Բրիտանցի նկարիչ և դիզայներ Բենջամին Շայնը սովորական մոմակալի հետաքրքրիր ռեդիզայն է առաջարկել, ինչի շնորհիվ մոմը կվառվի առնվազն կրկնակի երկար:
Դիզայնը պարզ է: Այն շատերին է ստիպել մտածել, թե ինչպես կարող էր դա մինչ օրս որևէ մեկի մտքով չանցնել:
Rekindle-ում մոմի հալված հատվածները լցվում են մոմակալի ներքևի դատարկ սրվակում, որտեղից էլ երկրորդ անգամ վառվում է մոմը՝ մոմակալի վերին հատվածում սպառվելուց հետո:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի














































