Saturday, 04 07 2026
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Ընտրությունների ընթացքում «խոպանչիները» կարող են դժգոհողների թիվն ավելացնել

Ռուսաստանում միգրանտների մասին նոր օրենքը հնարավորություն է տալիս ՌԴ տարածքում առանց գրանցման մնալ ընդամենը 90 օր` 180 օրվա ընթացքում: Սա նշանակում է, որ հայերը նախկինի պես հնարավորություն չունեն երկարաժամկետ ՌԴ-ում մնալու և ռեալիզացվելու: Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է՝ այս օրենքի փոփոխությունը կանխի Հայաստանում ահագնացող արտագաղթը:

Նրա դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ այս օրենքով սեզոնային աշխատանքային միգրանտների, այսպես կոչված, «խոպանչիների»՝ Ռուսաստան մեկնելու և աշխատելու հնարավորությունը սահմանափակվելու է: Սա առաջին հերթին Հայաստանի համար մի քանի տեսակի սոցիալական խնդիրներ է առաջացնում, քանի որ, այդ միգրանտների վաստակը ոչ միայն պարզապես իրենց ընտանիքների համար է քիչ թե շատ բարեկեցիկ կենցաղ ապահովում, այլև լուրջ գործոն է Հայաստանի տնտեսության համար:

Տարբեր աղբյուրների հավաստմամբ՝ Հայաստան դրամական փոխանցումների ձևով մուտք գործող գումարը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 20 %-ը, ինչը շատ լուրջ թիվ է: Այնպես որ, աշխատանքային միգրանտների մուտքի արգելքը հղի է սոցիալական բացասական հետևանքներով ինչպես ընտանիքների, այնպես էլ պետական մակարդակներում:

Նրա խոսքերով՝ թեև այս մարդիկ կմնան Հայաստանում, սակայն սա միգրանտների այն հոսքը չէ, որոնք մշտապես լքում էին Հայաստանը և ձևավորում ժողովրդագրական պրոբլեմներ. «Ժամանակավոր սեզոնային միգրացիայի արգելակումը կարող է մեծացնել մշտական միգրացիայի դիմելու հակվածությունը: Այսինքն՝ դա կարող է մշտական միգրացիայի դիմելու ցանկություն ունեցողների թիվն ավելացնել, քանի որ մարդիկ Հայաստանում չեն գտնելու վաստակելու և ընտանիք պահելու հնարավորություն, ուստի մշտապես մեկնելու մասին են մտածելու»:

Հաջորդ հանգամանքը, ըստ մեր զրուցակի, այն է, որ միգրանտների խավը բավականաչափ ապաքաղաքական է: Նրանք Հայաստանում քաղաքական հարցերով հետաքրքրված լինելու տնտեսական հիմքեր չունեին, իսկ հիմա կունենան սոցիալական լուրջ պրոբլեմներ, ինչը կարող է և խթանել նրանց քաղաքական ակտիվությունը:

«Սոցիալական խնդիրներ կառաջանան, որոնք դժգոհ ընտրազանգվածի թիվը կավելացնեն: Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները կարող են այս անակնկալ խնդրով զբաղվել: Մեր իշխանությունները անպատրաստ են ու անզոր Հայաստանի հիմնախնդիրներով զբաղվելու: Իրենք մեր երկրի առջև կանգնած շատ ավելի լուրջ խնդիրների հանդեպ են անտարբեր: Մեր իշխանությունը դիակի տպավորություն է թողնում և իմպոտենտ է երկրի ներսում առաջացող խնդիներին արդյունավետորեն արձագանքելու առումով: Այնպես որ, մեր իշխանական դիակը այս խնդիրներին ևս չի արձագանքի: Ընտրությունների ընթացքում Հայաստանում այս միգրանտները կարող են դժգոհողների թիվն ավելացնել: Սա կարող է պարզապես ընտրակաշառքների ծավալները մեծացնել, որովհետև այդ մարդիկ առանձնապես քաղաքական և քաղաքացիական գիտակցությամբ չեն փայլում և մեծ ուրախությամբ կաշառք կվերցնեն ու ձայնը կտան մեկին, ով կտա այդ կաշառքը: Դա կարող է լինել կա՛մ ՀՀԿ-, կա՛մ ԲՀԿ-ն: Հայաստանում ավանդաբար ընտրակաշառք բաժանող այդ երկու ուժերից մեկը»,- ասաց Աղասի Թադևոսյանը:

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ազգայնական դրսևորումներո՞վ են պայմանավորված Ռուսաստանւմ միգրանտների նկատմամբ հարձակումները, Աղասի Թադևոսյանը նշեց. «Մասնագիտական տեղեկատվություն չունեմ այն մասին, թե որքանով է միգրանտական աշխատուժն անհրաժեշտ ռուսական տնտեսության համար, և առանց այդ աշխատուժի ինչ խնդիրների առջև կկանգնի Ռուսաստանը: Դա իմ մասնագիտական հետաքրքրությունների ոլորտը չէ, բայց անզեն աչքով էլ նկատելի է, որ Ռուսաստանի համար էժան աշխատուժը ապահովում էին միգրանտները Կովկասից և Միջին Ասիայից, և հիմա դրանց մուտքի արգելափակումները ինչ-որ խնդիրներ կառաջացնեն: Ինչ վերաբերում է նացիոնալիզմին, ապա կարծում եմ՝ այն գալիս է ռուսական իշխանություններից, և դա պետականորեն վարվող քաղաքականություն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում