Սպիտակ տունը արգելել է ամերիկացի չորս լրագրողների մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ընթրիքի լուսաբանմանը Հանոյում, քանի որ նրանք ԱՄՆ առաջնորդի մասնակցությամբ նախորդ հանդիպումների ժամանակ հարցեր են բարձրաձայնել առանց թույլտվության՝ գրում է The Washington Post-ը։
Երկու առաջնորդների համատեղ ընթրիքի լուսաբանումը արգելել են մասնավորապես Associated Press, Bloomberg, Los Angeles Times և Reuters լրատվամիջոցների թղթակիցներին։

Թրամփի և Կիմ Չեն Ընի համատեղ ընթրիքից առաջ ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Սարա Սանդերսը փորձել է կրճատել լուսաբանող լրագրողների թիվը՝ թողնելով միայն լուսանկարիչներին և նկարահանող խմբին։
WP-ը գրում է, որ հաջորդ օրը Սպիտակ տունը անսպասելի քայլի է դիմել այն բանից հետո, երբ հյուսիսկորեական շրջապատի խնդրանքով Վիետնամ ժամանած ամերիկացի լրագրողներին վռնդել են այն հյուրանոցից, որտեղ պատվիրված են եղել Կիմ Չեն Ընի և նրա պատվիրակության համար նախատեսված համարները։










































